Ընկերության մասին
«ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն կարևորում է արագ, մատչելի և հասանելի ծառայությունը մեր հաճախորդների համար և իր ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացնում հանրային շահի սպասարկմանը տարատեսական նախաձեռնություններով:Մենք տրամադրում ենք սպառողական, ձեռնարկատիրական ու հիփոթեքային վարկեր:
«ԱԷՍ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին հասարակության առավել խոցելի խմբերի, մասնավորապես՝ ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներ:«ԱէՍ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 15.10.2019թ-ի բաժնետերերի հիմնադիր ժողովի թիվ 1 որոշմամբ:Ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 22.11.2019թ-ի թիվ 181 Ա որոշմամբ:Ընկերությանը տրամադրվել է վարկային կազմակերպության թիվ 51 լիցենզիան:Ընկերությունը համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի իրականացնում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և կանոնադրությամբ սահմանված ֆինանսական գործառնություններ: