vision-missionvision-mission

Տեսլական/Առաքելություն

vision-mission

Առաքելություն

Մեր կազմակերպության առաքելությունն է՝ միկրո, մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանմամբ, նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ-ն, իր առաքելության նպատակներից ելնելով, իրականացնելու է վարկային կազմակերպություններին բնորոշ և թույլատրելի բոլոր գործունեությունները:Մենք հաճախորդներին ծառայություններ մատուցելիս որդեգրել ենք հետևյալ արժեքները.

Հասանելիություն

Մեր կազմակերպությունը նախատեսում է ունենալ տարածքային ստորաբաժանումների լայն ցանց՝ հաճախորդների ավելի լայն զանգվածներին իր ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով։ Նախատեսվում է ստեղծել մասնաճյուղեր Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում հաճախորդների թվի տարեցտարի աճը սպասարկելու համար։

Հարմարավետություն

Առաջարկվող ֆինանսական գործառնությունները կատարվելու են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով՝ գործող օրենսդրությանը համապատասխան։ Յուրաքանչյուր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ապահովված է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով։

Արդյունավետ կառավարում

Ղեկավարության կողմից որդեգրված քաղաքականության համաձայն մեր կազմակերպությունում մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական տիպ է հանդիսանում «գիտելիքների փոխանցումը», այլ ոչ թե «ղեկավարումը» Ֆինանսական միջոցների կառավարման տեսանկյունից միջոցների տեղաբաշխման պայմանները սահմանվելու են շուկայի պահանջներին համահունչ և միևնույն ժամանակ ունենալու են մրցակցային առավելություններ։ Մեր կազմակերպությունն ակտիվների և պարտավորությունների արդյունավետ կառավարման նպատակով նախատեսում է ազատ դրամական միջոցները տեղաբաշխել  պետական պարտատոմսերում։

Ուսուցում և կատարելագործում

Մեր կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների գիտելիքների մակարդակի բարելավման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման, շուկայում մեր կազմակերպության դիրքի ամրապնդման, նոր պրոդուկտների ներդրման և շուկայի նորություններին տեղեկանալու նպատակով պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում։

Ազնվություն և վստահություն

Մեր կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների գիտելիքների մակարդակի բարելավման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման, շուկայում մեր կազմակերպության դիրքի ամրապնդման, նոր պրոդուկտների ներդրման և շուկայի նորություններին տեղեկանալու նպատակով պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում։

Հաճախորդների սպասարկում

Առանձնակի ուշադրություն է դարձվելու հաճախորդների արագ և որակյալ սպասարկմանը։ Մեր կազմակերպության հաճախորդներից ստացված գրավոր բողոքները արժանանալու են համապատասխան մասնաճյուղի կառավարիչի ուշադրությանը, որն էլ իր հերթին բողոքը կներկայացնի նաև  գործադիր տնօրենին։ Անհրաժեշտության դեպքում  ղեկավարությունը հանդիպելու է հաճախորդի հետ՝ խնդրին մանրամասն ծանոթանալու նպատակով։ Բոլոր աշխատողներից պահանջվելու է պահպանել  էթիկայի բարձր նորմեր, որոնք կվերաբերվեն ինչպես հագուստին և արտաքին տեսքին, այնպես էլ գործընկերների և հաճախորդների հետ հարաբերություններին։