Կառուցապատման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկեր

Բնակելի տան կառուցապատում

60-180 ամիս

մարման ժամկետով

մինչև 50,000,000

ՀՀ դրամի չափով
Կառուցապատման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկեր

Վարկառու*

20 – 55 տարեկան ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ*Վարկառուն պետք է հանդիսանա կառուցապատման նպատակով գրավադրվող հողի սեփականատեր կամ համասեփականատեր

Երաշխավոր / համասեփականատեր

1. 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը2. Իրավաբանական անձ

Վարկի նպատակ

Բնակելի տան կառուցապատում

Արժույթ

ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար

Նվազագույն գումար

5,000,000

Առավելագույն գումար

50,000,000

Մարման ժամկետ

36 - 180 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

13 - 17 % / 9 - 12 %

Տարեկան փաստացի տոկոսադրույք

14.1 - 20 % / 9.7 - 14.2 %

Վարկ/Գրավ հարաբերակցություն

Համաձայն ներկայացված նախահաշվի, բայց ոչ ավելքան գրավի շուկայական արժեքի 80 %Վարկի տրամադրումն իրականացվում է 3 փուլով՝1-ին փուլ` համաձայն նախահաշվի կառուցվող բնակելի տան հիմքի շինարարական աշխատանքների համար2-րդ փուլ` առավելագույնը կառուցվող բնակելի տան արտաքին և ներքին պատերի շինարարական աշխատանքների համար` համաձայն նախահաշվի3-րդ փուլ՝ առավելագույնն արդեն իսկ կառուցված բնակելի տան ներքին հարդարման համար` համաձայն նախահաշվի

Վարկի տրամադրման եղանակ

Փուլային՝ կանխիկ (առաջին փուլից հետո հետագա փուլերով վարկերի տրամադրումն իրականացվում է նախորդ փուլով տրամադրված վարկի նպատակային օգտագործման մոնիտորինգի դրական եզրակացության առկայության դեպքում)**Ընկերության կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 2 ամիսը մեկ անգամ (ինչպես նաև 2-րդ և 3-րդ փուլերի տրամադրումից առաջ պարտադիր) և շինարարության ավարտից հետո

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

0 - 10,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միջնորդավճար (միանվագ տրամադրման պահին)

վարկի մայր գումարի 0 - 3 %

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա՝ անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա(մինչև շինարարական աշխատանքների ավարտը վարկառուի ցանկությամբ առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով՝ միայն տոկոսագումարի ամենամսյա մարում, այնուհետև ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման հնարավորությամբ)

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

Ապահովագրություն

Չի պահանջվում

Վարկառուի / երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն2. Նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի ոչ ավել քան 30 օր ուշացրած օրերի հանրագումար

Տույժ

-Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար-Վարկի տոկոսագումարը չվճարելու դեպքում 0,03 %-ի չափովԸնդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի վերադարձըՊայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքովՊայմանագրով որոշված բոլոր տուգանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը

Գրավի գնահատում

Գրավը պետք է գնահատվի Ընկերության հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և ընդունելի լինի Ընկերության համար

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

Պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց3 աշխատանքային օր հետո, եթե տրամադրված գումարը չի գերազանցում 20,000,000 ՀՀ դրամը կամ 40,000 ԱՄՆ դոլարը5 աշխատանքային օր հետո, եթե տրամադրված գումարը գերազանցում է 20,000,000 ՀՀ դրամը կամ 40,000 ԱՄՆ դոլարը

Հայտի ընդունման վայր

Կազմակերպության գործունեության հասցեներում

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

15 աշխատանքային օր

Ապահովման միջոց

Կառուցապատման նպատակով ձեռքբերված հողը և/կամ ձեռք բերվող հողը և/կամ լրացուցիչ անշարժ գույքը՝ գնահատված շուկայական արժեքով** Երևան քաղաքից դուրս անշարժ գույքի դեպքում որոշումը կայացնում է ՈՒՎԿ Վարչությունը

Գրավի գնահատման արժեք

15,000 - 25,000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման վճար

25,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

26,400 ՀՀ դրամ

Ուշադրություն

Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա այլ նմանատիպ ծառայությունները և գնահատել վարկը մարելու Ձեր հնարավորությունները