Ինչպե՞ս խնայել

Ինչպե՞ս խնայել

Ինչպես աշխատել, ապրել, բայց ունենալ խնայողություններ

Ամերիկյան սենատոր Էլիզաբեթ Ուորենը ստեղծել է 50/30/20 կանոնը, որը կօգնի գիտակցել և օպտիմիզացնել Ձեր ծախսերը:Բյուջեի 50% - կարիքներԱյս մասը ենթադրում է անհրաժեշտ ծախսեր, ինչպիսիք են սնունդ, բնակարանային և վարձ, հագուստ, տրանսպորտ և այլն:Բյուջեի 30% - ցանկություններՍա այն ծախսերն են, որ դուք կարող եք խուսափել և չմնալ սոված, ծարավ կամ դրսում: Սա Ձեր ցանկությունն է ունենալ որոշակի կենսակերպ` գնալ լավ մարզասրահ, սնվել դրսում, ունենալ լավ հեռախոս և այլն: Սա հենց այն մասն է, որտեղից դուք կարող եք ունենալ շատ ավելի շատ խնայողություններ:Բյուջեի 20% - խնայողություններ և ներդրումներԵթե Ձեր ծախսերի նվազագույն շեմը թույլ է տալիս, ապա պետք է այս մասը կուտակել, այնուհետև ներդրումներ անել: 20%-ի խնայողության շնորհիվ պետք է նախ մեկ տարում հավաքել անհրաժեշտ ֆինանսական “ապահովության ֆոնդ”, որը կբավարարի Ձեզ մոտ 6 ամիս` գործազուրկ լինելու պարագայում:Կանոնի հեղինակը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ ամեն կոպեկը հաշվելու վրա, սակայն ունենալ մտքում մոտավոր հաշվարկներ և առաջ շարժվել դրանցով:

Ինչպե՞ս խնայել

01-27-2025