Ինչպես բիզնես վարկերը կարող են օգնել ընդլայնել բիզնեսը

Ահա թե ինչպես փոքր բիզնեսի վարկը կարող է օգնել բիզնեսի ընդլայնմանը:Պահպանել դրամական միջոցների առողջ հոսքեր- Քանի դեռ դուք աշխատում եք ավելացված թվով հաճախորդների և պատվերների սպասարկման վրա, դուք պետք է աշխատեք, որ պատշաճ ձևով կատարվեն ձեր մատակարարներին և աշխատողներին վճարումները: Միևնույն ժամանակ հաճախորդներից ստացված վճարումները կարող են անկայուն դառնալ կամ ուշանալ: Սա կարող է բիզնեսին ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեցնել: Նման իրավիճակում բիզնես վարկերը կարող են կարևոր միջոց դառնալ ֆինանսների այս ուշացումը հաղթահարելու և վարկունակությունը պահպանելու համար: Կարճաժամկետ բիզնես վարկերը կարող են այդքան անհրաժեշտ ֆինանսների աղբյուր հանդիսանալ:Ընդլայնել կամ թարմացնել ձեր ապրանքանյութական պաշարները- Ավելի շատ և ավելի մեծ պատվերների ստացումը նշանակում է, որ դուք պետք է ձեռքբերեք կամ թարմացնեք ձեր սարքավորումները ավելի շատ արտադրանք թողարկելու համար: Օրինակ, արագ տեմպերով աճող սննդամթերքի արտադրության ընկերությունը ստանում է մեծաքանակ արտադրանքի պատվեր ինչ-որ սուպերմարկետից: Այն ենթադրում է հինգ անգամ ավելացնել արտադրության ծավալը, ընկերությանն անհրաժեշտ են տեխնիկական բարձր հատկանիշներով օժտված սարքավորումներ, որոնք թույլ կտան ավարտին հասցնելու պատվերը մի քանի օրում՝ շաբաթների փոխարեն: Այս նպատակով բիզնես վարկը լավագույն միջոցն է, որը չի ազդում դրամական միջոցների նորմալ հոսքի վրա: Այս ձևով բիզնեսի սեփականատերը կարող է շարունակել վճարել իր մյուս վերադիր ծախսերը առանց լրացուցիչ լարվածության և կառավարել բիզնեսի ընդլայնման փուլը:Ներդրումներ կատարել շուկայավարման մեջ ձեր բիզնեսի հեռանկարները ընդլայնելու համար։- Բիզնեսի ընդլայնումը կամ բրենդի ստեղծումը պահանջում է շուկայի ուսումնասիրությանն ուղղված ջանքեր: Միկրո և փոքր բիզնեսները հաճախ անտեսում են բրենդի շուկայավարման առավելությունները, հաշվի առնելով դրա հետ կապված ծախսերը: Սակայն եթե բիզնեսը ցանկանում է ընդլայնվել, շուկայավարումն անհրաժեշտ է հաճախորդների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու, գնորդների հոսքը ավելացնելու և բրենդի մասին հիշեցնելու համար: Փոքր բիզնեսի վարկը կարող է ընկերությանը ֆինանսական լայն տիրույթ տալ ներդրումներ կատարելու շուկայի ուսումնասիրությունների մեջ և հասնելու ավելի մեծ արտադրական նվաճումների:

02-19-2025