Ի՞նչ է վարկային սքորը

ՍՔՈՐ գնահատականի էությունը
Ֆինանսական հաստատությունները դիմորդի վարկարժանությունը որոշելու համար կիրառում են միավորային համակարգ, որի արդյունքում ստացվում է վարկունակության ցուցանիշը: Այս ցուցանիշը հաշվի է առնում մի շարք փոխկապակցված գործոններ, ինչպիսիք են նախկին վարկային գործարքները, անհատական տեղեկությունները և այլ հանգամանքներ:Սքորը քո գնահատականն է, որ ցույց է տալիս, թե որքան լավ վարկառու եք Դուք, ունեք ուշացումներ, թե ոչ:Սքոր գնահատականը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա, իսկ եթե չունես վարկային պատմություն, չունես նաև վարկային սքոր։Ի՞նչ գործոններ են ազդում վարկային սքորը հաշվարկելիս:Հաշվարկման հիմնական գործիքներից են`Մարումների պատմությունը. վարկերը ժամանակին մարելու դեպքում սքորը բարձր է:Վարկերի քանակը. շատ վարկ ունենալը խոսում է ֆինանսական վիճակի ռիսկայնության մասին, և սքորը ցածր է:Վարկերի չափը. վարկերով ծանրաբեռնված լինելը ևս ռիսկային է, իսկ սքորը` ցածր:Հարցումների քանակ. հաճախակի կատարված հարցումները կարող են վատ ազդեցություն ունենալ սքոր գնահատականի վրա: Վարկային պատմության ժամկետ. որքան երկար ժամանակ են սպասարկվել վարկերը, այնքան ձևավորված սքորը բարձր է, և հակառակը:Ինչպե՞ս կարող ես իմանալ քո սքոր գնահատականը:Սքորի նվազագույն միավորը 300 է, առավելագույնը` 850: Որքան բարձր է միավորը, այնքան լավն է վարկային պատմությունը: Վարկային սքորն իմանալու համար պետք է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո: Վարկային սքորը կարող եք բարելավել մարելով կամ նվազեցնելով վարկային պարտավորությունները, բացառել հետագա ուշացումները, նվազեցնել վարկերի քանակը:

01-27-2025