Փոքր բիզնեսի հիմնական ձախողումները

Փոքր բիզնեսի հիմնական ձախողումները

Կա տարածված կարծիք, թե փոքր բիզնես հիմնելը և կառավարելը հեշտ է, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ձեռներեցությունը նաև բավական ռիսկային է, քանի որ, օրինակ փոքր բիզնեսների 33%ը ձախողվում են գործունեության առաջին երկու տարիների ընթացքում, 50%-ը` առաջին մեկ տարվա ընթացքում: Որոշեցինք ներկայացնել Ձեզ ձախողման մի քանի պատճառ, որպեսզի զերծ պահենք Ձեզ հնարավոր սխալներից։Ձախողման հիմնական պատճառներից են.Բիզնեսի ձախողման առաջնային պատճառներից է ֆինանսավորման կամ աշխատանքային կապիտալի բացակայությունը: Երբեմն բիզնեսի ընթացիկ ծախսերը լինում են նախատեսվածից ավել, սակայն նախաձեռնությունը շարունակելու համար, անհրաժեշտ է լինում համալրել ընկերության ֆինանսական միջոցները:Երկրորդ հիմնական պատճառը, երբ կազմակերպությունը մտնում է շուկա, շուկայականից ցածր գին առաջարկելով տվյալ ապրանքատեսակի կամ ծառայության համար: Իհարկե, երբեմն սա նպասում է նոր հաճախորդների արագ ձեռքբերմանը, սակայն ոչ միշտ է արդյունավետ:Հաջորդ ձախողման պատճառը, երբ անհրաժեշտ է նոր ապրանքատեսակ ավելացնել, սակայն հավելյալ ֆինանսական միջոցներ առկա չեն կազմակերպությունում, ինչի պատճառով այն հետ է մնում մրցակցությունից և կորցնում իր դիրքը շուկայում:Բիզնեսի սեփականատերերի ամենահաճախ ձախողումներից այն է, որ հաշվի չեն առնում ընկերության մարքեթինգային պահանջների համար անհրաժեշտ կապիտալը: Եվ, քանի որ մարքեթինգը կարևորագույն բաղկացուցիչներից է, ապա սա էլ հանդիսանում է պատճառ, որ մուտքը շուկա ձախողվում է:Այսպիսով, բիզնեսի կայուն զարգացման հիմնական նախադրյալներից հանդիսանում է ընթացիկ բյուջեի իրատեսական պլանավորումը և ճիշտ ժամանակին ֆինանսական միջոցների ներգրավումը:Ֆինանսական միջոցների ներգրավման հարցով Ձեզ աջակից կլինի ԱԷՍ Կրեդիտի կողմից առաջարկվող տարբեր նպատակներով տրամադրվող բիզնես վարկերը:

Փոքր բիզնեսի հիմնական ձախողումները

02-19-2025